Երևան-Սպիտակ ավտոճանապարհին բազմաթիվ բեռնատարներ են արգելափակվել
03-12-2021 14:32:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
03-12-2021 14:32:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Երևան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ծիլքարի ոլորաններում, երեկվանից բազմաթիվ բեռնատարներ են մնացել ճանապարհին:
«Հայկական ժամանակի» թղթակիցի փոխանցմամբ, այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ էլ, ճանապարհի աջակողմյան մասում դեռևս բազմաթիվ բեռնատարներ են կայանված:
Արգելափակման պատճառը ավտոճանապարհի ոլորաններում առկա մերկասառույցն է:
Տեղում երթևեկությունը փորձում են կարգավորել Լոռու ճանապարհային ոստիկանները, քանի որ ճանապարհին պարբերաբար խցանումներ են տեղի ունենում թեթև մարդատարների մասնակցությամբ:
Ճանշինները փորձում են կարգարավորել իրավիճակը՝ աղ ու ավազ է ցանվում, սակայն բեռնատարները, այդուհանդերձ, չեն կարողանում անցնել ոլորանների հատվածը:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից