Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

03-12-2021 15:22:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին` անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
 
«Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- ասաց դեսպանը։
 
Դեսպանը ընդգծեց, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media