Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

03-12-2021 17:25:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին  միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Այս մասին հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից:
 
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում էի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
 
Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media