Բայդենը հրաժարվել է ճանաչել Ուկրաինային վերաբերող ռուսական «կարմիր գծերը»

04-12-2021 12:10:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
shantnews.am. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի ընդունի որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում և մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույց ունենալ։ Այս մասին Բայդենը լրագրողներին ասել է Քեմբ-Դևիդի (Մերիլենդ նահանգ) իր նստավայր ուղևորվելուց առաջ, փոխանցում է Reuters գործակալությունը։
 
«Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին։ Ակնկալում եմ, որ երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրադրության մասին։
 
Պետության ղեկավարը նաև մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «կարմիր գծեր» է համարում մասնավորապես ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մոտեցումը ռուսական սահմաններին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում հարվածային համալիրների և հիպերձայնային զենքի տեղակայումը։
 
«Ես չեմ ճանաչում ոչ մեկի կարմիր գիծը»,-ընդգծել է Բայդենը։
 
Նոյեմբերի 2-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կարմիր գիծ» կդառնա Ռուսաստանի համար։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media