Սոցփաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական բուժօգնություն կտրամադրվի պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին. հայտնի է ցանկը

04-12-2021 13:38:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը։
 
Նախարարի հրամանում նշվում է, որ դրանում ընդգրկված առողջապահական կազմակերպություններին ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-Ն որոշման հավելված 2-ի N1 ձևով նախատեսված պահանջներին համապատասխան։
 
Ցանկը կարող եք տեսնել այստեղ:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media