Ադրբեջանը Հայաստանին է հանձել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողի
04-12-2021 19:13:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
04-12-2021 19:13:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
aysor.am Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի, հայտնում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։
«Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, հայկական կողմին է հանձնել 10 հայազգի զինծառայողների։ Այդ անձինք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Քելբաջարում», - ասվում է ՊԱԾ հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Միաժամանակ բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է տրամադրել Ադրբեջանի ազատագրված տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ ՊՆ-ին միջնորդական առաքելության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից