Հայտնի են Բաքվից վերադարձող գերիների անունները

04-12-2021 20:45:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
yerevanblog.com Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
 
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
 
Ավագյանը հիշեցրել է, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ Պաշպանության Նախարարի հրամանով:
 
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
 
1.Երիմյան Նարեկ Վոլոդյայի 1988 թ.(մայոր,Կոտայք՝Բյուրեղավան)
2.Առաքելյան Արայիկ Արշալույսի 1980թ (ավ.լեյտենանտ Վանաձոր)
3.Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի 1989 թ (լեյտենանտ Վանաձոր)
4.Հակոբյան Գեվորգ Արաիյկի 1993 թ ( Վանաձոր)
5.Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի 1977 թ (Գյումրի)
6.Սարգսյան Հարութ Արամայիսի 1989 թ (Վանաձոր)
7.Մանասյան Արտյոմ Սուրենի 1977 թ (Գյումրի)
8.Ավետիսյան Էրիկ Հունանի 2002 թ (Կոտայք՝Աբովյան)
9.Թևոսյան Արման Արթուրի 2002 թ (Կոտայք՝ Աբովյան)
10.Հակոբյան Տիգրան Արմենի 1991թ (Վանաձոր)
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media