Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը
06-12-2021 12:47:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
06-12-2021 12:47:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։
Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:
Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն և նպատակ ունի հաստատել թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը։ Իսկ երկրի պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն օգտագործելու են Türkiye տերմինը։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից