Արգենտինայում «Սպուտնիկ Լայթը» հաստատել են որպես խթանիչ պատվաստանյութ

06-12-2021 13:29:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Sputnik. «Սպուտնիկ Լայթն» Արգենտինայում կկիրառվի որպես առանձին դեղամիջոց։
 
Արգենտինան հաստատել է «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութի կիրառումը որպես առանձին դեղամիջոց և խթանիչ ներարկում։ Տեղեկությունը հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։
 
«Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութը որպես առանձին դեղամիջոց և որպես խթանիչ ներարկում կիրառելու հաստատման մասին», -ասված է հաղորդագրության մեջ:
 
«Սպուտնիկ Լայթը» «Սպուտնիկ V» պատվաստանյութի (մարդու ադենովիրուսի 26 սերոտիպի (rАd26) վերակոմբինացված տարբերակը)առաջին դեղաչափն է։
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media