Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 7սմ-ով

06-12-2021 16:15:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը (2021թ.)․
 
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.46մ (05.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 6 սմ-ով։
 
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ՝ 151.940 մլն. մ³:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media