Դեկտեմբերի 1-ից աշխատողները կսկսեն 7 օրը մեկ աշխատավայր ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով սերտիֆիկատ

06-12-2021 19:16:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:
 
 
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media