ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ

07-12-2021 11:12:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:
 
Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:  Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:
 
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ռեժիմ է սահմանվել Լեռնային Ղարաբաղում:
 
Լեռնային Ղարաբաղում հրադադարը  վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media