ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները կոչ են արել ՌԴ-ին «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին
07-12-2021 12:07:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
07-12-2021 12:07:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ են անում «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին, այս երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է The Reuters-ը։
Առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը և վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Հաղորդվում է, որ բանակցությունների պատճառներից մեկը Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակն է։ Հինգ երկրների ղեկավարները ընդգծել են ռուսական սպառնալիքների և թշնամանքի դեմ միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը, ասված է Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից