Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07-12-2021 14:50:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։ 
 
Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոխվարչապետը մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարված հոգեհանգստի կարգին և ծաղիկների խոնարհմամբ ու ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media