«Հայաստան» դաշինքն այս անգամ չառաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը

07-12-2021 15:27:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։
 
«Հայաստան» դաշինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չի առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
 
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հապաղում է Ղազինյանի պատճառով. Քոչարյան
 
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` հայտարարելով, որ այդ պատճառով այսօրվա նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց է, հետաձգվում է մեկ շաբաթով։
 
«ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով մենք հաջորդ շաբաթ կհրավիրենք հաջորդ արտահերթ նիստը և կտանք իրավական լուծումներ այս խնդրին»,– ասաց Քոչարյանը։
 
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել նրան։
 
Արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն առայսօր փոխնախագահ չունի։ Այդ պաշտոնը ԱԺ կանոնակարգ օրենքով պատկանում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media