Իրականում ինչ է ասել Ալեն Սիմոնյանը. համացանցում տարածվել է տեսանյութի ամբողջական տարբերակը
07-12-2021 15:50:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
07-12-2021 15:50:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին:
Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդեց, որ տեսանյութը մոնտաժված է:
Այժմ համացանցում հայտնվել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ սկզբում Սիմոնյանը պատմում է, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանին հայկական կողմը ադրբեջանցիներին «սատկացրել և հետ է շպրտել» և շեշտում, որ ՀՀ-ի դեմ պայքարում է ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան:
Սիմոնյանը հարց է ուղղում զրուցակցին, թե ո՞րն է զինվորի նպատակը, երբ նա զենք է վերացնում և շեշտում՝ հայրենիք պաշտպանելը:
«Հիմա ես այդ գերիների պատճառով, եթե պետք է Սյունիք կորցնեմ, Սիսիան կորցնեմ, կներեք, բայց իրենք ինձ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է այդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք՝ այդ գերիները ովքեր են, այն մարդիկ, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են»:
Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը գերիներին վերադարձնելու է, նրանց պահում է սակարկելու համար:
«Ուզում են մեզ ճնշեն, որ մենք ճանապարհ տանք, Ղարաբաղը ճանաչենք իրենց կազմի մեջ: Մենք ասում ենք՝ գերիներով մեզ շանտաժի մի ենթարկեք»:
ԱԺ նախագահը նշում է՝ մեր զինվորները չեն զոհվել, որ մենք ամեն բան հանձնենք թուրքին, այլ մինչև վերջ կռվել են: Սիմոնյանը նաև շեշտում է՝ չի քննարկվում, նրանք բանակցում են գերիներին վերադարձնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից