Քաղաքական երեք ուժեր համատեղ կստանձնեն Թալին համայնքի կառավարումը

07-12-2021 16:07:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարություն են տարածել:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
 
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
 
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
 
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես  Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
 
Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ»: 
 
Դեկտեմբերի 5-ին Թալինում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5037 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը ստացել է 2882 ձայն, «Հայք» կուսակցությունը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն: Ընտրությունների արդյունքներով ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ բավարար ձայներ՝ մեծամասնություն կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու համար, հետևաբար կոալիցա կազմելու անհրաժեշտություն է եղել: 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media