Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել

07-12-2021 16:38:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լragir.am-ը գրում է. 

«Ազգային ժողովում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորների օգնականներին կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ, և ծեծկռտուք է սկսվել։ «Մեր տղաներին ծեծում էին, դուռը բացվեց, իրենք դուրս եկան։ Ես տեսա Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրելյանին»,- ասաց ԱԺ աշխատակիցներից մեկը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի սենյակում, ըստ ականատեսների՝ ծեծի են ենթարկվել դաշնակացկան երիտասարդներ։ «Իրենք իրենց պատգամավորներով հավաքվել ու ծեծում էին մեր տղաներին, իսկ ՊՊԾ աշխատակիցները ոչ մի բան չէն անում»,- ասաց ականատեսը։

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media