07-12-2021 16:38:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Լragir.am-ը գրում է.
«Ազգային ժողովում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորների օգնականներին կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ, և ծեծկռտուք է սկսվել։ «Մեր տղաներին ծեծում էին, դուռը բացվեց, իրենք դուրս եկան։ Ես տեսա Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրելյանին»,- ասաց ԱԺ աշխատակիցներից մեկը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի սենյակում, ըստ ականատեսների՝ ծեծի են ենթարկվել դաշնակացկան երիտասարդներ։ «Իրենք իրենց պատգամավորներով հավաքվել ու ծեծում էին մեր տղաներին, իսկ ՊՊԾ աշխատակիցները ոչ մի բան չէն անում»,- ասաց ականատեսը։