Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

07-12-2021 16:50:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
 
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
 
Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում.
 
Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Քի­մի­ա­կան գիտություններ.
 
Կեն­սա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Տեխ­նի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Պատ­մա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Տնտե­սա­գի­տու­թ­յուն.
 
Բա­նա­սի­րական գիտություններ.
 
Իրա­վա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ.
 
Ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուններ.
 
Բժշկական գիտություններ.
 
Դեղագործական գիտություններ.
 
Արվեստագիտություն.
 
Ճարտարապետություն.
 
Հոգեբանական գիտություններ.
 
Ռազմական գիտություններ.
 
Սոցիոլոգիական գիտություններ.
 
Քաղաքական գիտություններ.
 
Գի­տու­թ­յուն­ներ Երկ­րի մա­սին.
 
Տեղեկատվական տեխնոլոգիաներ.
 
Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ՝ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը:
 
Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու նորարարությամբ, ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները, որոնք հանրային կյանքը ավելի հեշտ և արդյունավետ կդարձնեն: Ըստ փոխնախարարի՝ մյուս տարիների համար նախատեսվում է մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնել, այն է՝ մրցանակային գումարը բացառապես ծառայեցնել գաղափարի կյանքի կոչմանը, անվանակարգերը կսահմանվեն, և հայտերը կներկայացվեն ոչ միայն գիտական ուղղություններով, այլև հաշվի կառնվեն ծրագրերի սոցիալական կիրառելիությունը: Ա. Մարտիրոսյանը նկատել է, որ նմանօրինակ հետաքրքրության պայմաններում միայն 5 գաղափար ընտրելը քիչ է: Նա հույս է հայտնել, որ ֆինանսավորումը կավելանա, կամ կլինեն համաֆինանսավորողներ:
 
 «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝
 
Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:
 
Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:
 
Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:
 
Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:
 
Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:
 
«Հույս ունեմ, որ մրցանակային գումարը կուղղեք ձեր գաղափարների իրագործմանը: Իսկ չհաղթող մասնակիցներին ոչ մի դեպքում չընկճվելու, այլ նոր ոգևորությամբ աշխատելու կոչ եմ անում, քանի որ ձեր գաղափարները կարող են կյանքի կոչվել այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ»,- հաղթողներին մրցանակ հանձնելիս ասել է Արթուր Մարտիրոսյանը:
 
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ հավելել է, որ որպես գերատեսչություն՝ իրենք պատրաստ են համագործակցելու և քննարկելու երիտասարդների նախագծերը:
 
Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media