Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը՝ ԵԽ ներկայացուցիչներին

07-12-2021 17:26:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից: 
 
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
 
Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
 
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
 
Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները  և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել,  ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։
 
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Մարտինա Շմիդտը  շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար։
 
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media