ԱԺ նախագահի հրաժարականի հարցը` ընդդիմության օրակարգում

07-12-2021 17:48:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ասում են զբաղվածության պատճառով Նիկոլ Փաշինյանը միգուցե չներկայանա գերիների հարցի քննարկմանը, այն դեպքում, երբ օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ ասում են առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 19-ը քննարկումներ է անցակցրել»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հռետորական հարց հնչեցրեց. «Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր՝ գերիների թեմաներով խոսելու ժամանակ չունի՞»: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: 
 
Նրա խոսքով՝ ի վերջո հասարակությունը, ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ, նրանք պետության օարկարգում կա՞ն, թե՞ այլևս դուրս են:
 
«Եթե Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ նրանք ընդամենը դասալիքներ են, ապա պետական քաղաքականություն գոյություն ունի՞, թե չունի և միայն դատախազությունը պետք է զբաղվի դրանով»,- հայտարարեց Գրիգորյանն՝ անդրադառնալով մասնավոր զրույցում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հետևայալ մտքին. «Բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»:
 
Նա պնդեց, որ ՔՊ-ն պետք է հրապարակային դատապարտող հայտարարությամբ հանդես գա, հակառակ դեպքում կստացվի, որ կիսում է Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած յուրաքանչյուր միտք
 
«Քաղաքակիրթ հասարակություններոմ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, որը համարվում է երկրում երկրորդ կամ երրորդ անձը բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հայտնեց, որ ԱԺ նախագահի հրաժարականի հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախատեսել:
 
Գրիգորյանի խոսքով՝ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը գերիներին վերադարձնելն է, դրանից հետո գործընթացի կարիք եթե լինի՝ պետք է արվի, բայց եթե նրանք հայտարարում են, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, հետևաբար դա նշանակում է, որ չի նախատեսվում համապատասխան գործընթաց նրանց վերադարձնելու ուղղությամբ:
 
Նկատելով, որ և հունվարի 11-ի, և Սոչիի հայտարարության մեջ գերիների մասին խոսք չկա՝ կին պատգամավորն ասաց, որ դրանից կարելի է ենթադրել՝ Ալեն Սիմոնյանը իշխող ուժի քաղաքական դիրքորոշումն է արտահայտում:
 
Աննա Գրիգորյանը հարց բարձրացրեց, որ եթե գերի ընկնելու հարցում նման մոտեցում կա, ապա արդյոք իշխանություններն այնպես են կահավորել սահմանի դիրքերը, որ զինվորները կարողանան մինչև վերջ մարտ վարել:
 
«Այսօր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դիմակազերծել է այս իշխանություններին, այն դեպքում, երբ նախկինում ասում էին, որ այն կարևոր խնդիր է և տարբեր տեղերում խոսում են այդ մասին»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media