Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում

07-12-2021 17:17:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դաշնակցական երիտասարդներին, որոնք պատգամավորների օգնականներ են, «հաշիվ մաքրելու» են կանչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
 
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ երիտասարդները ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի բարևին չեն պատասխանել:
 
«Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ «ռազբորկայի» մասնակիցների մեջ են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն ու գուցե այլք:
 
ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականների հետ միասին մոտ 30 հոգով են եղել ու հարձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականների վրա: Տեղեկացանք նաև, որ վնասվել է  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանի աչքը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media