Ապարանի Եղիպատրուշ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը
07-12-2021 21:01:44 | Արագածոտնի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
07-12-2021 21:01:44 | Արագածոտնի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում. գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը:
«Հայկական ժամանակ»-ին ահազանգած գյուղացիները հայտնեցին, որ մոտավորապես 7-8 գայլ հարձակվել է եւ հոշոտել 7 ոչխար, 8-ին էլ՝ վնասել:
Գյուղացիների խոսքով՝ գիշատիչ կենդանիները զգալի վնաս են հասցրել իրենց: Նրանք նաեւ նշեցին, որ հովիվը, որը արածեցնելիս է եղել ոչխարներին, միայնակ լինելու պատճառով չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել՝ կատարվածը կանխելու համար:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից