Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
15-12-2021 17:49:12 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
15-12-2021 17:49:12 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից:
Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից