Վաղվանից շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ

18-01-2022 17:00:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության տարածքում hունվարի 18-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ը, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: 
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:
 
Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media