Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները
18-01-2022 17:35:37 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
18-01-2022 17:35:37 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի ողջ համալիրը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Հայկական ժամանակը:
Նշվում է նաև, որ նախագահները կքննարկեն իրանական միջուկային ծրագրի իրականացման խնդիրը:
Բացի այդ, Ռայիսին հունվարի 20-ին ելույթ կունենա Պետդումայի նիստում:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից