Նազարբաևը տեսաուղերձ է հղել ժողովրդին և ասել, որ իշխանությունը Տոկաևինն է

18-01-2022 18:00:09   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ ինքը «ոչ մի տեղ չի մեկնել» և «արժանավայել հանգստանում է Ղազախստանի մայրաքաղաքում»։ Նազարբաևը երկար բացակայությունից հետո տեսաուղերձ է հղել ժողովրդին, գրում է Lragir.am-ը: 
 
Նազարբաևը նշել է, որ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այժմ «ունի լիարժեք իշխանությունին» և երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարն է։ «Շուտով նախագահը կընտրվի Նուր Օթան կուսակցության նախագահ։ Ուստի վերնախավում հակամարտություն կամ առճակատում չկա։ Այս թեմայով խոսակցությունները բացարձակապես անհիմն են»,- ասել է Նազարբաևը։
 
Առաջին նախագահի խոսքով՝ երկրում կայունությունն ու անդորրը միշտ եղել են իր գլխավոր նպատակը։ Նա նաև կոչ է արել աջակցել Տոկաևի առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը «ուղղված է ժողովրդի բարեկեցության բարձրացմանը»:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media