Երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանի նախաձեռնությամբ մկրտության աննախադեպ արարողություն է իրականացվել (լուսանկարներ)

18-01-2022 19:34:59   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
Լիբանանահայ սիրված ու ճանաչված երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը, ում հանդիսատեսը ճանաչում է որպես Ռազի, օրերս  դարձել է իր եղբոր դստեր մկրտության կնքահայրը: 
 
Մենք կարողացել ենք պարզել, որ մկրտության աննախադեպ արարողությունն իրակացվել է Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, այն հիշարժան է եղել հատկապես ներկաներով՝  եպիսկոպոսներ, բարձրաստիճան շատ հոգևորականներ։ Մկրտության արարողությունը նախագահել է Լիբանանի թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը։
 
Նշենք, որ Ռազին բնակվում և գործունեություն է ծավալում Լիբանանում, բայց շատ հաճախ է լինում Հայաստանում:   Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ռազին Երևանում ներկա գտնվեց իր ընկերոջ՝ սիրված երգիչ Սևակ Ամրոյանի,  հարսանյաց արարողությանը։ Ռազմիկ Ճուլֆայեանը նաև աչքի է ընկնում բարեգործական գործունեությամբ՝ օգնելով լիբանանահայ երեխաներին և ուսանողներին:
 
Դավիթ Գրիգորյան
 
 
 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media