Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա

18-01-2022 20:39:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:
 
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:
 
Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
 
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» պարզաբանել են, որ մահվան հանգամանքը օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չի բացառում:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media