Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը

19-01-2022 11:09:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ մեկնարկեց  Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրությունը։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը, ժամը և տեղը։
 
Քվեարկությունը կտևի մինչև 12։00-ն:
 
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media