Գուտերեշն առաջարկել է Մերկելին աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կառույցում
19-01-2022 14:38:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
19-01-2022 14:38:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է դառնալ Միացյալ Ազգերի կազմակերպության կառույցի բարձր մակարդակի խորհրդական։
Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներին։
Նշվում է, որ Գուտերեշը Մերկելին առաջարկով նամակ է ուղարկել։ Գերմանիայի նախկին կանցլերը դեռ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում վստահ չեն, որ նա կընդունի առաջարկը, նշում է գործակալությունը։
Հիշեցնենք, Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարեց, որ չի առաջադրվելու հինգերորդ անգամ։
2021 թվականին նրան Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից