Գուտերեշն առաջարկել է Մերկելին աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կառույցում

19-01-2022 14:38:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է դառնալ Միացյալ Ազգերի կազմակերպության  կառույցի բարձր մակարդակի խորհրդական։
 
Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներին։
 
Նշվում է, որ  Գուտերեշը Մերկելին առաջարկով նամակ է ուղարկել։ Գերմանիայի նախկին կանցլերը դեռ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում վստահ չեն, որ նա կընդունի առաջարկը, նշում է գործակալությունը։
 
Հիշեցնենք, Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարեց, որ չի առաջադրվելու հինգերորդ անգամ։
 
2021 թվականին նրան Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media