Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում
19-01-2022 16:46:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
19-01-2022 16:46:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից:
2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:
Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:
Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է https://www.conftool.com/ecer2022/index.php?page=login հարթակում գրանցվել մինչև 2022 թ. հունվարի 31-ը:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին:
Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://eera-ecer.de/ecer-2022-yerevan/ հղմամբ և կից առդիրներից:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից