ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

19-01-2022 20:59:17   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
 
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:
 
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
 
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:
 
Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media