Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում

20-01-2022 11:40:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։
 
Նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Դրանով պայմանավորված՝ իր փոխարեն մանկապարտեզում աշխատանքի է ընդունվել այլ անձ: Աշխատանքի վերադառնալու նպատակով 2021 թվականին գրավոր դիմել է մանկապարտեզի տնօրենին, դիմումին ի պատասխան՝ մանկապարտեզից տեղեկացրել են, մանկապարտեզում դաստիարակի օգնականի ազատ հաստիք չկա:
 
Բարձրացված հարցով գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններ։ Գործի քննարկման արդյունքում քաղաքացին վերադարձել է իր աշխատանքին։
 
ՀՀ ՄԻՊ
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media