Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին

20-01-2022 14:44:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
 
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media