Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահի եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ



20-01-2022 15:09:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:
 
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media