Ղազախստանում գործողություններից հետո շարունակելու ենք ուժեղացնել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը. Ստանիսլավ Զաս

20-01-2022 15:21:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ-ը մտադիր է շարունակել իր ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված գործունեությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունից հետո։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
 
«Մենք մտադիր ենք մեզ համար եզրակացություններ անել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք մեր գործունեությունը ռազմական բաղադրիչի ուժեղացման ուղղությամբ, դա ներառում է ահաբեկչության դեմ պայքար, ահաբեկիչների հավաքագրման  ու ֆինանսավորման ուղիներ: Մենք կշարունակենք մեր գործնական աշխատանքը ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ սպառնալիքների դեմ, որոնք վերաբերում են բոլորիս, բոլոր երկրներին»,- ասել է նա։
 
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը որոշակի եզրակացություններ կանի Ղազախստանում խաղաղապահ առաքելությունից հետո, սակայն ասոցիացիայի աշխատանքի արմատական վերակառուցում չի լինի։
 
«Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը որոշակի պրակտիկ փորձ է բոլորիս համար »,- ասել է նա:
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպության գործունեության ուժեղացում պահանջող ոլորտներից մեկը տեղեկատվական դաշտում նրա գործունեության լուսաբանումն է։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media