ՌԴ ԱԳՆ-ն առաջնահերթ խնդիր է համարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը

21-01-2022 14:24:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:  
 
Նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից: «Առաջնահերթ խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին զարկ տալն է, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա առաջ ընթանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:  
 
Հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը: «Հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբդեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ միջադեպեր են տեղի ունենում զենքի գործադրմամբ, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովը: Պատրաստ ենք այս գործընթացում Երևանին և Բաքվին խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ռազմագերիների վերադարձի գործընթացին:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media