Ադրբեջանը Քելբաջարում նոր ռազմական կառույցներ է շահագործում

21-01-2022 15:22:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է Քելբաջարում նոր ռազմական կառույցների շահագործման մասին։ Աղբյուրի համաձայն՝ դրանք մոդուլային տիպի կառույցներ են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
 
Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական զինված ուժերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունեցել հենց սահմանագոտու Քելբաջարի ուղղությամբ։ Շաբաթներ առաջ հերթական զինված միջադեպը, որի հետևանքով հայկական կողմից երեք զինծառայող է զոհվել, տեղի է ունեցել «հայկական կողմի ինժեներական աշխատանքների» ֆոնին։
 
«Հայկական կողմի ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել, որից հետո հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել», - պարզաբանել էր Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media