«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն

21-01-2022 18:56:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելու նպատակով հունվարի 28-ին՝ ժամը 06:00-ին Ստեփանակերտից կմեկնեն ավտոբուսներ:

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
 
«Ցանկացողները կարող են դիմել «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ գրասենյակ(հասցե՝ Մշակույթի և երիտասարդության պալատի 1-ին հարկ) կամ զանգահարել 077267872 հեռախոսահամարին»,-նշել է Ա. Ասրյանը, և հավելել, որ յուրաքանչյուր ընտանիքից գրանցվել կարող են երկուական անձ՝ մինչև հունվարի 26-ը՝ ժամը 13:00-ն։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media