Պաշտոնական Բաքուն իր հասարակությունից թաքցնում է զոհերի թիվը. պնդում, թե պատերազմի ժամանակ 6 զինծառայող է անհետ կորել, մահացել՝ 2908-ը, իսկ ոչ պաշտոնական տվյալներն այլ պատկեր են ցուցանում

21-01-2022 19:51:08   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
pastinfo.am Պաշտոնական Բաքուն սեփական հասարակությունից թաքցնում է 44 օրյա պատերազմի հետեւանքով իր զոհերի իրական թիվը։
 
Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը հաղորդել է, թե ունեն 2908 զոհ, որոնց մարմինները հանձնվել են ընտանիքի անդամներին, 6 զինծառայող համարվում է անհետ կորած ու, իբր, շարունակում են որոնողական աշխատանքները։ Նա հայտնել է, որ որոնողական աշխատանքների խմբում ներգրաված են ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները:
 
Մինչդեռ, նույն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են 9-12 հազար զոհի մասին։ Ավելին, տելեգրամների տիրույթում կար նաեւ 25 հազար զոհի մասին տվյալ։
 
Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները նույնպես հաղորդում են, որ մարտական գործողություններին Թուրքիայի աջակցությամբ Արցախ են ուղարկվել նաև սիրիացի վարձկանների, որոնք մարտերին մասնակցում էին միայն աշխատավարձ ստանալու համար։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media