Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, Պուտինի դեմ անձնական պատժամիջոցներ կլինեն․ Բայդեն

26-01-2022 11:10:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Այս մասին գրում է The Guardian-ը։
 
Եթե ​​Ռուսաստանը հարձակվի, ասել է Բայդենը, դա կլինի «ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» և «կփոխի աշխարհը»։ ԱՄՆ նախագահն ասել է, որ կքննարկի մշակվող միջոցառումների շարքին Պուտինի դեմ ուղղակի պատժամիջոցներ ավելացնելու հարցը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media