Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

27-01-2022 15:17:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media