Ռուսաստանին պետք չէ վախեցնել «դժոխային պատժամիջոցներով»․ Մեդվեդև
27-01-2022 15:56:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
27-01-2022 15:56:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ռուսաստանին պետք չէ վախեցնել «դժոխային պատժամիջոցներով», միևույն է դրանք չեն աշխատի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Խնդիրներ միշտ էլ կարող են լինել, բայց այդ խնդիրները միանշանակ լուծելի են, և մեզ, իհարկե, պետք չէ վախեցնել այդ խնդիրներով, հերթական դժոխային պատժամիջոցներով։ Չի ստացվի։ Ավելին՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, միանգամայն վստահ եմ՝ իրենք էլ իրականում դրան չեն հավատում», - ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը՝ հայտարարել է երկրի նախկին նախագահը։
Միացյալ Նահանգները, արևմտյան մի շարք երկրներ կոշտ պատժամիջոցներով են սպառնում, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա, որի սահմաններին Մոսկվան կուտակել է տասնյակ հազարավոր զինծառայողներ, զինտեխնիկա։
Լուսինե Մուսայելյան
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից