Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին

27-01-2022 20:49:34   | Ղրղզստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է: 
 
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է  Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։
 
Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։ 
 
Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել:
 
«Տաջիկստանի կողմից կրակը դադարել է»,- ասել է Տուլաևը։
 
Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները տարհանում են Տաջիկստանին սահմանակից շրջանների բնակիչներին:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media