ՇՏԱՊ. երկիրը դարձրեք նախագահական ու ազատագրվեք փնթի խորհրդարանական մասսայից

ԳԵՆԵՏԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ....

27-01-2022 21:00:40   | Հայաստան  |  Քաղաքական
ԳԵՆԵՏԻԿ  ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ   ԵՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ....
ՇՏԱՊ,  ՈՒՐԻՇ  ԵԼՔ  ՉԿԱ
 
Ազատագրվելու մի  հնար  լիներ՝ անկիրթ ու  փնթի  խորհրդարանական  մասսայից...  ես  ամաչում եմ,  որ  Ազգային  ժողովը  ,,մկների  ժողովի,,  է  վերածվել, որտեղից  ազգի  փրկության  զանգը  ,,գողացել  են,,  որ  հանկարծ  զանգ  տվող  չլինի, հետո  էլ  ուզում  եք  իմանալ,  թե  ազգի  բարոյական  արժեքները  ոտնահարողների կողքից  ինչու՞  փախավ   Արմեն  Սարգսյանը... հաջորդ  խայտառակ  քայլը  ո՞րն  է  լինելու....Հայհոյանքի  համա՞ր են  աշխատավարձ  ստանում, վառելիք չունեցող  մանկապարտեզներին ուղարկեք գոնե, զավեշտ  է  /չկարողացա  մինչև  վերջ  նայել  երեկվա  խորհրդարանական  գզվռտոցը, որի  տեսաժապավենը  քիչ  առաջ դիտեցի /
 
Փոխեք  Սահմանադրությունը,  երկիրը  դարձրեք  նախագահական  և  խորհրդարանի  լիազորություններն  էլ վստահեք  նրան, որ  ամեն  ոք  պատասխանատու լինի  իր  խոսքի  ու  պահվածքի  համար, սերունդ  է  դաստիարակվում...
Եվ  մի  բան  էլ՝  գիտե՞ք  որ  հայրենիքի այսօրվա  և  վաղվա  պատասխանատվությունը  ձեր  վրա  է...
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media