ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահի հետ

23-04-2022 11:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գազետա» կայքին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
 
«Նրան նաև կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», – ասել է Պեսկովը:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
 
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
 
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media