Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը

23-04-2022 11:47:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
shantnews. Ռոսավիացիան հայտնել է դեպի ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմի երկարացման մասին։
 
«Դեպի ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 1-ը»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։
 
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում այլընտրանքային երթուղիներ ստեղծել Սոչիով, Վոլգոգրադով, Մինվոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։
 
Հիշեցնենք, որ թռիչքների սահմանափակումները, որոնք արդեն մի քանի անգամ երկարացվել են, գործում են փենտրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի անցկացման մեկնարկի օրվանից։
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media